Մենք… կարիք ունենք նոր կացարանի

30 տարվա հմուտ աշխատանքի և զարգացման արդյունքում մանկապարտեզի համար նոր, սեփական տանիք ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել: Խնդրում ենք ընթերցել, ծանոթանալ, թե ինչ մղումներով ենք առաջնորդվում։

Վերջին տարիներին սպասման թերթիկում երեխաների թիվը տարեցտարի ավելանում է և ամեն ընտանիքի համար, որին ստիպված ենք մերժել, սրտի ցավ ենք ապրում: Մեր այսօրվա շենքը նույնիսկ 60 երեխա ունեցող մանկապարտեզի պահանջներին չի բավարարում, ուստի պարզ է դառնում հաջորդ քայլը՝ մենք սեփական շենքի կարիք ունենք՝

  • 4-5 խմբերի համար, դրանով հանդերձ կարող ենք նաև առկա խմբերի քանակը կրճատել մինչև 25 երեխայի,
  • Գրասենյակով և պահասենյակներով,
  • Էվռիթմիայի համար մեծ սենյակով, որը կծառայի նաև ծնողների հետ աշխատանքին, մանկավարժական դասընթացներին ու զեկույցներին,
  • … մի փոքրիկ տարածքով, որտեղ կկարողանանք գեղեցիկ ու իմաստալից խաղալիքներ առաջարկել, ինչպես նաև տարածքը տրամադրել ծնողներին՝ մի գավաթ թեյի շուրջ հանդիպումների համար:

Մեր տեսլականն է`

  • Լինել մի կառույց, որն առաջարկում է տասնյակ տարիների փորձառություն ունեցող մանկավարժական այլընտրանք,
  • Լինել մի կառույց, որը ներառում է երեխաներին իրենց բոլոր ընդունակություններով ու խնդիրներով,
  • Լինել մի կառույց, որն արժևորում է յուրաքանչյուրի ներուժը։

Դուք… կամենո՞ւմ եք լինել այս նախագծին մասնակից:

Նվիրատվությունների համար անչափ ուրախ կլինենք: