Մանկապարտեզն աշխատում է 08։30-18։00։
Օրվա ռիթմը հիմնվում է ներշնչման և արտաշնչման վրա։
- Օրը սկսվում է արտուտիկի թռիչքով։ Ամեն ոք իր գործն ունի, ամեն անկյուն՝ իր բնակչին է սպասում։
- Շաբաթը լի է զբոսանքով, ազատ խաղով, ջրաներկով, կավագործությամբ (ծեփում), երաժշտական շրջանով, ձեռքի աշխատանքով, թատրոնով ու հեքիաթով և այլն։
- Ահա և շաբաթը մոտեցավ ավարտին, փոքրիկ թզուկները գործի են անցնում, սենյակը մաքրում, անհամբեր սպասում նոր շաբաթվան։
- Ամեն շաբաթ իր տրամադրությունն ունի, ամեն տարի՝ իր շրջապտույտը և հիմք ընդունելով այդ վերապրում ենք այն տոների միջոցով։
Մանկապարտեզի առօրյան