Բարի Գալուստ

Ոսկեթևիկ իմ արտուտիկ,
Թռիր դեպի կապույտ երկինք,
Թևերդ բաց վստահ ու քաջ
Թռիր վերև ու միշտ առաջ։

Պատմություն

Երևանի Վալդորֆյան մանկապարտեզը հիմնադրվել է 1991 թվականին մի խումբ ծնողների և նախաձեռնող ընկերների օգնությամբ, անկախացած երկրի ճգնաժամային տարիներին։ Այն գործել է սկզբում պետական մանկապարտեզում, որպես այլընտրանքային խումբ, հետագայում կայացել որպես ինքնուրույն կառույց։

«Դեղին արտույտը» մշտապես պահպանել է Վալդորֆյան մանկավարժության սկզբունքները։ Մանկապարտեզը 2011 թ. անդամակցում է «Վալդորֆյան մանկապարտեզների միջազգային ընկերությանը» (IASWECE)։

Այսօր մանկապարտեզում գործում է հետևյալ խումբերը.

  • «Ցողեր»՝ վարող դաստիարակ Օլգա Սարոյան, դաստիարակների թեկնածուներ՝ Հասմիկ Դանիելյան, Աննա Ջեյրանյան։
  • «Շողեր»՝ վարող դաստիարակ Անի Բարսեղյան, դաստիարակի թեկնածուներ՝ Նելլի Աղաբեկյան, Մարիամ Կարաօղլանյան։
  • Եվ 2017 թվականի հունվարից բացվել է «Հատիկներ» խումբը, վարող դաստիարակ՝ Զարուհի Մատինյան, դաստիարակի թեկնածու՝ Ռուզաննա Զաքարյան։

Մեր սկզբունքն է «Պահպանել մանկությունը, խթանել երեխայի ներդաշնակ զարգացմանը, նպաստել երեխայի սոցիալականացմանը», ինչն այնքան կարևոր է հետագա կյանքում։ Ծնողների հետ միասին կառուցել առողջ միջավայր երեխաների համար։

Մանկապարտեզի առօրյան

Մանկապարտեզն աշխատում է 08։30-18։00։

Օրվա ռեժիմը կառուցում է որոշակի ռիթմով։

Օրը սկսվում է արտուտիկի թռիչքով։ Ամեն ոք իր գործն ունի, ամեն անկյուն՝ իր բնակչին է սպասում։ Շաբաթը հագեցած է զբոսանքով, ազատ խաղով, ջրաներկով, ծեփում, երաժշտական շրջանով, ձեռքի աշխատանքով (ասեղնագործություն, փայտամշակում, հողագործություն և այլն), թատրոնով ու հեքիաթով։

Ահա և շաբաթը մոտեցավ ավարտին, փոքրիկ թզուկները գործի են անցնում, սենյակը մաքրում, անհամբեր սպասում նոր շաբաթին։ Ամեն շաբաթ իր տրամադրությունն ունի, տարին՝ իր ընթացքը, հիմք ընդունելով դա, ամեն շրջանին նվիրվում է մի տոն։

2020թ. մարտին քովիդի համաշխարհային համաճարակը չշրջանցեց նաև մեր մանկապարտեզը։ Այն մեզ տվեց նոր ապրելաոճ։ Ձեռք բերեցինք «ճամփորդական մանկապարտեզի» ապրելակերպը։ Բնության գրկում վայելում էինք տարվա եղանակները և ճամփորդելով ճանաչում ենք քաղաքի տարբեր անկյունները։

Ծնող և մանկապարտեզ

Մանկապարտեզի կառավարման գործում անմիջական մասնակցություն ունեն ծնողները։ Նրանց հետ մեկտեղ անցկացվում են սեմինարներ, զրույցներ, ձեռքի աշխատանք, ներկայացումներ են բեմադրվում այդ հիմքն ավելի ամուր դնելու ուղղությամբ։

Մեր ծնողները միշտ ներկա են մեր առօրյայում և քովիդի իրավիճակը դրա վառ ապացույցն էր։ Նրանք կանգնեցին մանկապարտեզի կողքին թե՚ ֆինանսապես, թե՚ հոգեպես և թե՚ իրենց վստահությամբ։ Մեր և ծնողների համագործակցության շնորհիվ մանկապարտեզն այսօր շարունակում է ապրել։

Հեռանկարում

Մանկապարտեզը շատ դժվարությունների միջով անցավ, բայց այսօր նոր որակ և ձեռքբերումներ ունի։ Եվ դրա հիման վրա մանկապարտեզ հաճախել ցանկացողների ցուցակը կրկնակի ավելացել է։ Ուստի խնդիր է դրվում ընդլայնել տարածքը և բարելավել պայմանները։

Վերջաբան

Ընդունիր երեխային ակնածանքով,
Սիրով դաստիարակիր և ճանապարհիր ազատ։
Ռ. Շտայներ